news2

Օրդ սկսվում է վազվզոցով, ոչինչ չես հասցնում: Ամեն ինչ փոփոխվում է անասելի արագությամբ, ժամանակը դառնում է ամենաթանկ ռեսուրսը, որը երբևէ ունեցել ես: «Ժամանակը չի հերիքում», «փորձում եմ ժամանակի ետևից վազել» արտահայտությունները վաղուց արդեն դարձել են առօրյայիդ անբաժանելի մասը: Ինչ-ինչ խնդիրների լուծման համար ժամանակ գտնելը երբեմն դառնում է գերխնդիր, բայց դա էլ չի փրկում: Ուզում ես ամեն  ինչ թողնել ու գնալ հեռու մի տեղ, որտեղ ոչ դասեր կան, ոչ գործեր, ոչ հանդիպումներ ու ոչ էլ պարտադրված բարեհաճ վերաբերմունք, բայց դրա համար ժամանակ գտնելն էլ է խնդիր, չէ՞ որ նախ և առաջ անհրաժեշտ է գտնել ավիատոմս և հյուրանոց՝ առավելագույնս հարմար տարբերակով, հետաքրքիր ծրագիր՝ ժամանցը կազմակերպելու համար, չմոռանամ նաև այդ ամբողջը կազմակերպող վստահելի մեկի մասին:

Մի պահ ինքդ քեզ համոզում ես՝ արդեն 21-րդ դարն է, ի՞նչ կա մտածելու. կարող ես ամեն ինչ առցանց (online) տարբերակով ամրագրել, իսկ քեզ կմնա միայն ճամպրուկդ հավաքել ու ցանկության դեպքում հրաժեշտ տալ մնացողներն: Բայց սպասի´ր, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այսօր նմանատիպ ծառայություններից օգտվողներից շատերը հաճախ կանգնում են այնպիսի խնդիրների առջև, որոնք ոչ թե քեզ օգնում են կտրվել առօրյա հոգսերից, այլ հանգիստդ դարձնում են իսկական գլխացավանք:

Քեզ անհրաժեշտ է լայն ընտրության հնարավորություն տվող և վստահելի մի ռեսուրս, որը կօգնի քեզ ոչ այդքան հեշտ խնդրից չոր դուրս գալու հարցում:

Եվ այսպես, ունի գրեթե 20 տարվա պատմություն (հիմնադրվել է 1996թ.-ին), ուղիղ պայմանագրեր Հայաստան չվերթներ իրականացնող բոլոր ընկերությունների հետ, ակտիվ համագործակցություն տուրիստական միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ, պայմանագրեր այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են GTA / KUONI-ն, MIKI-ն, HOTELSPRO-ն և HOTELBEDS-ը (վերջիններս ընդհանուր թվով կազմում եմ ավելի քան 500 000 հյուրանոց) և այս ամենն առցանց (online)  ամրագրելու, հայերենով մանրամասներին ծանոթանալու հնարավորություն: Կարծես թե ելքը գտնված է՝ Atlantis Tour:

Atlantis Holding-ի անդամ երեք կազմակերպություններ՝ Saturn Reisebuero (Ավստրիա) (հիմնադրված՝ 1976թ.), Atlantis Tour (Չեխիա) (հիմնադրված՝ 2006թ.) և Atlantis Tour Հայաստանը (հիմնադրված՝ 1996թ.), որոնք հավատարմագրված են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից և հանդիսանում են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի վճարման և փոխհաշվարկման համակարգի (BSP-Billing and Settlement Plan) անդամ, թողարկել են ճանապարհորդական ծառայությունների առցանց (online)  համակարգ, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 միջազգային ավիափոխադրողների ծառայություններ, 500 000 և ավելի հյուրանոցային ցանցեր և հյուրանոցներ, աննախադեպ տուրիստական փաթեթներ, տրանսֆերներ աշխարհի ավելի քան 100 երկրներում, էքսկուրսիաներ և տուրեր ամբողջ աշխարհով մեկ:

Atlantis Tour-ի՝ Հոլդինգի անդամ լինելը հնարավորություն է տալիս լուծել շահավետ առաջարկների հասանելի լինելու խնդիրը, այսինքն այն առաջարկները, որոնք կիրառելի չեն հայաստանյան ընկերության համար, բայց ակտիվ են ավստրականի դեպքում, այս ձևաչափում դառնում են հասանելի, իսկ եթե հոլդինգի բոլոր անդամներն էլ ներկայացնում են նույն առաջարկը, ապա հաճախորդին ներկայացվում է ամենաշահավետն ու մրցունակը:

Այսպիսով, Atlantis Tour-ն առաջարկում է լուծել ճամփորդական խնդիրները Ձեր փոխարեն` ավատոմսերի և հյուրանոցների ամրագրումից, ժամանցի կազմակերպումից մինչև տարաբնույթ տեղեկատվության տրամադրում Ձեզ իսկ հասանելի լեզվով: Ձեզ կսպասարկեն  բազմամյա աշխատանքային փորձ ունեցող գործակալներ, որոնք իրենց ոլորտում առաջատարներ են:

Այս ամենի հետ մեկտեղ Atlantis Tour-ի յուրաքանչյուր հաճախորդ ցանկացած խնդիր ունենալու դեպքում կարող է միանգամից դիմել Atlantis Holding-ի 3 գրասենյակներից մեկին և ստանալ համապատասխան տեղեկատվություն կամ կատարել փոփոխություն գործարքում` ` համաձայն հրապարակված կանոնների, որը ի դեպ աննախադեպ հնարավորություն է առցանց  (online) ծառայությունների ամրագրման դեպքում։Այս ամենի հետ մեկտեղ Atlantis Holding-ի ակումբի անդամների համար տրամադրվում են նաև լրացուցիչ պայմաններ՝ ճկուն զեղչային համակարգերով, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության գրասենյակներից:

Ինչպես տեսնում եք, բազմամյա գործունեությունը և միջազգային շուկայում իր տեղն ունենալն ինքնին խոսում է վստահության մասին: Ձեզ ոչինչ չի մնում, քան Ձեր համակարգչից կատարել ճիշտ ընտրություն:

Եթե հետաքրքրեց, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս կայքերում՝

www.atlantisholding.at,

www.atlantistour.am,

www.saturn.travel,

www.atlantis-tour.cz,

www.bohemianresort.am

Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/1/society/view/107219

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>